ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը վստահ է, որ Միացյալ Նահանգները կարող է միջնորդ լինել Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև պատերազմի դադարեցման հարցում: «Ի վերջո, մենք կհասնենք հաջողության կամ կբախվենք պատի։ Եվ եթե բախվենք պատի, ապա կշարունակենք բանակցային գործընթացը՝ կիրառելով ազդեցության լծակներ։ Սա ակտիվ դիվանագիտություն է, որը կդադարեցնի այս պատերազմը»,- ասել է Վենսը։               
 

Ռուսները տրամադրված չեն զիջելու

Ռուսները տրամադրված չեն զիջելու
10.01.2014 | 15:56

Անցած մրցաշրջանում ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանին ձեռք բերած Մոսկվայի «Սպարտակը» առանձնապես տրամադրված չէ հայազգի ֆուտբոլիստին վաճառքի հանելու հարցում՝ գտնելով, որ նա ակումբի համար խիստ արժեքավոր, առանձնահատուկ դերակատարություն ունեցող ֆուտբոլիստ է: Մովսիսյանի գործակալ Պատրիկ Մակբեյի խոսքերով, ռուսական ակումբը մերժել է հայ հարձակվողի տրանսֆերը ձեռք բերելու անգլիական ու գերմանական ակումբների առաջարկները՝ ավելացնելով. «Տեսնենք, թե ինչ կպատահի տրանսֆերային պատուհանի մնացած ժամանակահատվածում»:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 873

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ